Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Նոր մոտեցում բարեգործությանը

Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար: 

 

Ինչպես նշեց Հայ-ամերիկյան առողջապահության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, դահլիճը վարձակալությամբ հանձնելով տարբեր կազմակերպություններին, հնարավորություն է ընձեռում տվյալ գումարներով ավճարունակ անձանց օգտվելու Կենտրոնի ծառայություններից:«յնպես որ դահլիճը վարձակալող կազմակերպությունները դառնում են բարեգործներ: Ի դեպ, օրվա կտրվածքով այժմ ունենում ենք միջինում 110 այցելու, նրանցից 10-12 վճարունակ չեն: Նրանց օգնում ենք մեր Կենտրոնի միջոցներով, բարերարների օգնությամբ, այսուհետ նաև սրահը վարձակալությամբ տալով», -ասաց Կենտրոնի տնօրենը: 

 

Դեռևս 1997 թվականին ամերիկահայ բարերար, Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիթա Պալյանի և այդ ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ներկայումս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջանքերի շնորհիվ հիմնադրվեց Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը:

 

Կենտրոնն իրականացնում է կրծքագեղձի, արգանդի պարանոցի, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման, ոսկորների խտության ախտորոշմամբ կոտրվածքների կանխարգելման ծրագրեր, ինչպես նաև նպաստում առողջ ապրելակերպի քարոզչությանը, իրականացնում կրթական ծրագրեր:

 

Կենտրոնի տնօրենի հավաստամամբ, 15 տարիների ընթացքում այցելուների թիվը հատում է մոտ 300 հազարի սահմանը, որից 8 հազարից ավելի անձանց մոտ հայտնաբերվել կրծքագեղձի քաղցկեղ, ի դեպ նաև տղամարդկանց մոտ, 3800 այցելուների մոտ հետազոտության շնորհիվ հայտնաբերվել է քաղցկեղ` հիվանդության ամենավաղ փուլում, կանխարգելիչ զննումների շնորհիվ շուրջ 4000 կին կարողացել է խուսափել հիվանդության ծանր հետևանքներից: Կենտրոնում ամեն տարի հետազոտվում է շուրջ 20 հազար կին: 

 

Կենտրոնի նախաձեռնած արտագնա մոտ 240 այցերի շնորհիվ անվճար հետազոտվել է շուրջ 15 հազար այցելու:

 

Իսկ, թե որքան է սրահի վարձակալման գինը, Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ ուսումնասիրելով շուկան, նա նախընտրել է որպես մեկնարկային արժեք նշանակել ավելի մատչելի գին` 250 հազար դրամ 1 օրվա համար, այդ գումարը կօգնի անվճար հետազոտել մոտ 20 կնոջ:

 

Հայ-աներիկյան կենտրոնի կոնֆերանս սրահ, որը կապահովի 250 անձի բարձրակարգ սպասարկումը, նախատեսված է ոչ միայն առողջապահական հարցերին նվիրված տարատեսակ միջոցառումների, այլև ցանկացած գործնական հանդիպումների, գիտաժողովների, տարբեր դասընթացների համար: Սրահն հագեցած է ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, իսկ սինխրոն թարգմանության համակարգը կնպաստի օտարերկրյա հյուրերի մասնակցությանը: 

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ